ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարությունները սատարել են մանրածախ վաճառողների նախաձեռնությունը՝ սահմանափակելու որոշակի ապրանքների վաճառքը մեկ անձի համար, գրում է «Կոմերսանտ»-ը։Իշխանությունները դա բացատրել են նրանով, որ սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների վրա նվազագույն հավելագին սահմանելու պատճառով եղել են ապրանքների մեծ ծավալով գնումների դեպքեր՝ հետագայում դրանք վերավաճառելու նպատակով։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է, որպեսզի չխախտվի «մթերային ռիթեյլի եւ իշխանությունների կողմից մշակված որոշումների տրամաբանությունը եւ երաշխավորված կերպով ապահովվի քաղաքացիներին մատչելի ապրանքներ գնելու հնարավորությունը»։Կոնկրետ ապրանքները, որոնց վաճառքը մեկ անձի համար կսահմանափակվի, կորոշեն ռիթեյլերները՝ Մանրածախ առեւտրի ընկերությունների ասոցիացիայի եւ Ռուսաստանի անկախ ցանցերի միության շրջանակում:Ավելի վաղ «Աշան» խանութների ցանցը խորհուրդ էր տվել որոշ խանութների սահմանափակել սոցիալապես կարեւոր ապրանքների վաճառքը մեկ անձին: Միաժամանակ, «Աշան»-ը հավաստիացնում է, որ ապրանքների դեֆիցիտ չի սպասում։Մանրածախ առեւտրի ցանցերը մարտի սկզբին ընդունել էին կարգավորիչ մարմինների առաջարկությունները՝ սահմանափակելու սոցիալական նշանակության մի շարք սննդամթերքի հավելագինը մինչեւ 5%: Ցանկում ներառված են բանջարեղենը, կաթնամթերքը, շաքարավազն ու հացաբուլկեղենը։ Փորձագետները սպասում են, որ գնաճի ավելացման պայմաններում նման սահմանափակումներ կարող են տարածվել նաեւ այլ ապրանքախմբերի համար։ Tweet Դիտում՝ 10079