Ճապոնիան կհամագործակցի G7-ի հետ ՌԴ-ից նավթի ներմուծման արգելքի հարցում
09.03.2022 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ japantimes.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն (Hirokazu Matsuno)։
«Մենք կցանկանայինք միջազգային հանրության, առաջին հերթին G7 երկրների հետ համագործակցությամբ, պատշաճ կերպով ուսումնասիրել արդյունավետ համարվող միջոցները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն ամբողջովին արգելել է ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծումը:
«Ամերիկացիները միախմբվել են Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար եւ հասկացնել են տվել, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը։ Մենք այս որոշումը կայացրել ենք ամբողջ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետո»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: