ԱՄՆ-ն արգելք է սահմանում Ռուսաստանից բոլոր էներգակիրների ներմուծման վրա, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորել է Ռուսաստանի տնտեսության հիմնական զարկերակը։ Մենք արգելք ենք դնում ռուսաստանյան նավթի, գազի եւ էներգակիրների բոլոր ներկրումների վրա։ Սա նշանակում է, որ ռուսաստանյան նավթն այլեւս չի կարողանա մուտք գործել ԱՄՆ նավահանգիստներ, իսկ ամերիկացի ժողովուրդը հերթական հզոր հարվածը կհասցնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական մեքենային։Սա քայլ է, որն ունի Կոնգրեսում երկու կուսակցությունների վճռական աջակցությունը, եւ ես հավատացած եմ՝ նաեւ երկրում: Ամերիկացիները միախմբվել են Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար եւ հասկացնել են տվել, որ մենք չենք մասնակցելու Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը։ Մենք այս որոշումը կայացրել ենք ամբողջ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ խորհրդակցություններից հետո»,- Բայդենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 07.03.2022 | 22:56 Կոնգրեսի հանձնաժողովները համաձայնեցրել են ՌԴ-ից նավթի ներկրումն արգելելու հարցը Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ իր եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ ռուսաստանյան էներգակիրների ներկրման արգելքին։Ռուսաստանյան նավթի եւ գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի նաեւ ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այդ քայլին, ասել է Բայդենը։ԱՄՆ իշխանությունները հորդորում են մասնավոր հատվածին չուռճացնել գները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետեւանքների պատճառով, եւ հայտարարել են, որ պայքարելու են սպեկուլյանտների դեմ։ Tweet Դիտում՝ 7115