Կոնգրեսի հանձնաժողովները համաձայնեցրել են ՌԴ-ից նավթի ներկրումն արգելելու հարցը
07.03.2022 | 22:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bits.media

«Մենք համաձայնություն ենք ձեռք բերել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու եւ Ռուսաստանի ու Բելառուսի հետ բնականոն առեւտրային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ օրենսդրական հետագա քայլերի վերաբերյալ»,- ասված է օրենսդիրների այսօր հրապարակած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկում է ռուսաստանյան նավթի ներկրումից հրաժարվելու հարցը։ Պետքարտուղարը նշել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված որոշում կայացնել, սակայն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է «որոշակի միջոցներ ձեռնարկել՝ անկախ նրանց գործողություններից»։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: