«Եվրոպացի գործընկերների հետ ակտիվ քննարկում ենք ՌԴ նավթից հրաժարվելու հարցը»

07.03.2022 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էնթոնի Բլինկեն #Ռուսաստան #նավթ
ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկում է ռուսաստանյան նավթի ներկրումից հրաժարվելու հարցը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինկենը։

Այս մասին նա նախօրեին ասել է NBC հեռուստաալիքի եթերում, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ը։

«Այժմ մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ՝ մեր երկրներ ռուսաստանյան նավթի ներկրման արգելքի շուրջ՝ միաժամանակ, իհարկե, պահպանելով նավթի համաշխարհային կայուն մատակարարումները»,- ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ինքն արդեն քննարկել է այս հարցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ կառավարության հետ։

Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված որոշում կայացնել, սակայն չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է «որոշակի միջոցներ ձեռնարկել՝ անկախ նրանց գործողություններից»։



Միաժամանակ, ըստ Prime գործակալության, այսօր կեսօրին Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գներն աճել են 7,72%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց $127,23-ի, WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսները՝ 7,21%-ով եւ կազմել $124,02։
Դիտում՝ 4740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW