ArCa-ն ներդնում է SmartVista նոր լուծումը
03.09.2008 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Բանկային արտադրական կենտրոն” /ԲԱԿ/ ընկերությունը Armenian Card (ArCa) ՓԲԸ-ում ներդրում է բանկոմատների ցանցի## կառավարման SmartVista ծրագիրը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԲԱԿ-ում, “բախվելով արտադրողականության պակասորդի ու ինքնասպասարկման տերմինալներից եկող գործարքների երթուղացման համակարգի թույլ ինտեգրման խնդիրներին, ArCa-ն եկավ այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է ներդնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական եւ արտադրողական ծրագրային լուծում”:
“SmartVista-ի բարձր արտադրողականությունը եւ ինքնասպասարկման սարքավորումների միջոցով հասանելի ժամանակակից վճարային ու բանկային ծառայությունների աջակցությունը թույլ կտան ոչ միայն ապահովել ArCa-ի կողմից այսօր տրամադրվող բոլոր սերվիսների անխափան աշխատանքը, այլեւ ապագայում նշանակալիորեն զարգացնել եւ լրացնել դրանք: SmartVista Front-End-ը ներկայացնում է ինտերֆեյսների լայն հավաքածու` բանկոմատների, POS-տերմինալների, ինքնասպասարկման սարքավորումների, վճարային համակարգերի, ինչպես նաեւ ծառայություների մատուցման այլ միջոցների եւ ինֆորմացիոն համակարգերի հետ օն-լայն փոգխործակցության համար”,- նշել են ԲԱԿ-ում:
“Լուծման ընտրության ժամանակ մենք հատուկ նշանակություն էինք տալիս ինչպես բանկոմատների ողջ ցանցի, այնպես էլ սարքավորումնմերի առանձին խմբերի հեռակառավարումն օպերատիվ իրականացնելու հնարավորությանը”,- ասել է Armenian Card-ի գործադիր տնօրեն Շահեն Հովհաննիսյանը` նշելով, որ SmartVista-ն լիովին համապատասխանում է այդ պահանջներին:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: