Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին տարվա ընթացքում երկրում բարձր գնաճ է սպասում, այդ թվում՝ պայմանավորված էներգակիրների համաշխարհային գների ազդեցությամբ։Նշենք, որ Թուրքիայում 2022 թվականի փետրվարին տարեկան գնաճը կազմել է 54,44%՝ նախորդ ամսվա 48,69%-ի փոխարեն։«Սպասվում է, որ 2022 թվականին գնաճը կպահպանվի բարձր գների ճնշման, փոխարժեքի հետաձգված ազդեցության և էներգակիրների համաշխարհային գների ազդեցության պատճառով: Մենք ակնկալում ենք, որ տարեվերջին որոշակի քայլերով գնաճը կնվազի»,- Նեբաթիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BirGün պարբերականը։Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա հունվարին Նեբաթին տնտեսագետների հետ փակ հանդիպման ժամանակ ասել էր, որ առաջիկա ամիսներին երկրում գնաճը կհասնի մոտ 40%-ի եւ մինչեւ 2022 թվականի ավարտը չի գերազանցի 50%-ը։ Tweet Դիտում՝ 4263