40, 50, 30% գնաճ. Bloomberg-ը՝ Թուրքիայի ֆիննախում կայացած փակ հանդիպման մասին

24.01.2022 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #Նուրեդին Նեբաթի #գնաճ
Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին տնտեսագետների հետ փակ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկա ամիսներին երկրում գնաճը կհասնի մոտ 40%-ի եւ մինչեւ 2022 թվականի ավարտը չի գերազանցի 50%-ը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հանդիպման մասնակիցներին, ովքեր ցանկացել են անանուն մնալ։

Նրանցից մեկի խոսքով՝ Նեբաթին նաեւ խոստովանել է, որ մինչեւ այս տարվա վերջ գնաճը, հավանաբար, չի իջնի 30%-ից։ Ինքը՝ նախարարը հրաժարվել է գործակալությանը մեկնաբանություններ տրամադրել։



Հանդիպման ընթացքում ֆինանսների նախարարության ղեկավարը վստահեցրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը չի նախատեսում բարձրացնել տոկոսադրույքը, իսկ ներկայումս աշխատում է երկարաժամկետ ֆինանսավորման նախագծի ուղղությամբ, որը կօգնի բանկերին հեջավորել ռիսկերը երկարաժամկետ նախագծային վարկերի մասով, գրում է Bloomberg-ը։

Նեբաթին նաեւ ասել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը չի ազդի Թուրքիայի տնտեսության վրա։
Դիտում՝ 4649

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW