Թուրքիան հաստատակամ է գնաճը հասցնել միանիշ թվի, ներկայիս ցուցանիշն ափսոսանք է առաջացնում, նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Դեկտեմբերին գնաճը Թուրքիայում կազմեց 13,58%՝ 2021 թվականին թուրքական լիրայի տատանումների ֆոնին հասնելով 36,08%-ի։ «Ներկայիս ցուցանիշն ափսոսանք է առաջացնում: Սակայն մենք հաստատակամ ենք գնաճը հասցնել միանիշ ցուցանիշի, մենք կհասնենք դրան»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։Նա նշել է, որ կառավարությունը 100 հազար լիրայի չափով աջակցություն է ցուցաբերում նրանց, ովքեր վերջին 12 ամիսների ընթացքում պահպանել են աշխատակիցների թիվը եւ պարտավորվել են առնվազն 12 ամսով աշխատանքի ընդունել ուսումնարանների կամ բուհերի շրջանավարտներին։«Մեր նպատակն է այս ծրագրով ուսումնարանների կամ բուհերի 75 հազար նոր շրջանավարտի աշխատանքով ապահովել»,- ասել է նա։Էրդողանը հավելել է, որ կարճ ժամանակում 78 միլիարդ լիրայի փոխանցումն ազգային արժույթով արտահայտված ավանդներին, որոնք պաշտպանված են փոխարժեքի տատանումից, «քաղաքացիների վստահության նշան» է կառավարության տնտեսական ծրագրի նկատմամբ։ 23.12.2021 | 13:13 Թուրքական լիրայի «կարմիր գիծն» ու կառավարության ռիսկային ծրագիրը Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա դեկտեմբերի 20-ին Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրով նախատեսված է ստեղծել ֆինանսական գործիքներ, որոնք կպահպանեն բնակչության խնայողությունները լիրայով՝ ավանդատուներին փոխարժեքի տարբերությունների փոխհատուցման միջոցով: «Դոլարի գնի բարձրացումը կարտացոլվի լիրայով արտահայտված ավանդներում։ Եթե արտարժույթի եկամտաբերությունը լինի ավելի ցածր, քան ավանդի հասույթը, ապա տարբերությունը կվճարի անմիջապես պետությունը»,- ասել էր նա։ Tweet Դիտում՝ 4585