Թուրքիայում գնաճը գերազանցել է 54% ցուցանիշը

03.03.2022 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #գնաճ
Թուրքիայում 2022 թվականի փետրվարին տարեկան գնաճը կազմել է 54,44%, այսօր հայտնել է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TUIK):

Անցած ամիս այս ցուցանիշը կազմել է 48,69%, ինչը ռեկորդային էր վերջին 10 տարիների ընթացքում։ ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Bloomberg-ի տվյալները, նշում է, որ գնաճի ավելացման հիմնական պատճառը էներգակիրների ու ներմուծման գների աճն է։

Banks.am հիշեցնում է, որ այս տարվա հունվարին Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին տնտեսագետների հետ փակ հանդիպման ժամանակ ասել էր, որ առաջիկա ամիսներին երկրում գնաճը կհասնի մոտ 40%-ի եւ մինչեւ 2022 թվականի ավարտը չի գերազանցի 50%-ը։
Դիտում՝ 4262

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW