American Express-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում եւ Բելառուսում

07.03.2022 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#American Express #Ռուսաստան #պատժամիջոցներ
American Express-ը դադարեցրել է ծառայությունների մատուցումը Ռուսաստանում եւ Բելառուսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ American Express-ը դադարեցնում է «բոլոր գործարքները Ռուսաստանում»։ «Արդյունքում՝ ամբողջ աշխարհում թողարկված American Express քարտերն այլեւս չեն աշխատի Ռուսաստանի բանկերում եւ բանկոմատներում»,- ասված է հայտարարության մեջ։

Բացի այդ, «Ռուսաստանում թողարկված քարտերը չեն գործի երկրից դուրս»։ «Մենք նաեւ դադարեցնում ենք բոլոր բիզնես գործարքները Բելառուսում»,- ընդգծել են ընկերությունում։

Հիշեցնենք, որ մարտի 6-ի գիշերը Visa եւ Mastercard միջազգային վճարային համակարգերը միաժամանակ որոշում էին ընդունել դադարեցնել իրենց աշխատանքը Ռուսաստանում։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցություն է հայտնել ամերիկյան Visa եւ Mastercard ընկերությունների՝ Ռուսաստանում ծառայությունները դադարեցնելու որոշմանը»,- ասված էր Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 3673

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW