“ԱրմենՏելը” կբողոքարկի հանձնաժողովների որոշումները

02.09.2008 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) դիմել է Հայաստանի Վարչական դատարան##` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժովովի վերջերս կայացրած որոշումները վիճարկելու նպատակով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր տեղեկացրել է “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Անուշ Բեղլոյանը, դատարանը պետք է նշանակի լսումների օրը: Նա նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ դատական գործընթացի սկսվելը “ԱրմենՏելը” ԶԼՄ-ներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի:

Ս.թ. հուլիսի 30-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժովովը “ԱրմենՏել” ընկերությանը 2007 թվականին ստացված եկամտի 2 տոկոսի չափով տուգանք էր նշանակել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընկերությանը տուգանել էր 28 մլն դրամի չափով:

Դիտում՝ 6313

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW