ՎՏԲ-ն դասական խնայողական պրոդուկտների ռեկորդային պահանջարկ է գրանցում

04.03.2022 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ #խնայողական պրոդուկտներ #պահանջարկ
Այս շաբաթվա սկզբից ռուսաստանյան ՎՏԲ բանկը՝ խնայողական պրոդուկտների տոկոսադրույքների բարձրացման ֆոնին, 1,2 տրիլիոն ռուբլի է ներգրավել ավանդների եւ կուտակային հաշիվների վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարկային հաստատության հաղորդագրությունը։

«Փետրվարի 28-ից ի վեր ՎՏԲ-ն, ավանդների եւ կուտակային հաշիվների տոկոսադրույքների բարձրաձնելուց հետո, դասական խնայողական պրոդուկտներում ներգրավել է 1,2 տրիլիոն ռուբլի: Գրեթե 1 միլիոն հաճախորդի կողմից բացվել են ավանդներ եւ կուտակային հաշիվներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկում հիշեցրել են, որ այս շաբաթ բարձրացվել են ինչպես ռուբլով, այնպես էլ արտարժույթով խնայողական պրոդուկտների տոկոսադրույքները։



«Դա հանգեցրեց դասական խնայողական պրոդուկտների ռեկորդային պահանջարկի. ընդհանուր առմամբ, շաբաթվա սկզբից ՎՏԲ-ի հաճախորդները բացել են գրեթե 1 միլիոն նոր ավանդ եւ կուտակային հաշիվ, որից 300 հազարը՝ մարտի 3-ին։ Այս շաբաթ վաճառքի կետերում եւ VTB Online-ում ամեն ժամ բացվում է ավելի քան 10 հազար խնայողական պրոդուկտ, իսկ օրական ավելի քան 300 միլիարդ ռուբլի է տեղաբաշխվում։ Սա վկայում է խնայողությունների տեղաբաշխման առումով բնակչության հետաքրքրության եւ բանկի նկատմամբ վստահության մասին»,- ընդգծել են բանկի են մամուլի ծառայությունում։
Դիտում՝ 7879
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW