«ՎՏԲ»-ն սահմանափակումներին դիմակայելու մի քանի ծրագիր է մշակել

24.02.2022 | 22:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՎՏԲ» #պատժամիջոցներ #հայտարարություն
Պատժամիջոցների հերթական փուլը «ՎՏԲ» բանկի համար անակնկալ չի եղել, վարկային կազմակերպությունը մշակել է սահմանափակումներին դիմակայելու մի քանի ծրագիր՝ հաճախորդների համար բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է բանկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունից հետո առ այն, որ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում «ՎՏԲ»-ի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության։



«Պատժամիջոցները մեզ համար իրականություն են եղել վերջին մի քանի տարիների ընթացքում, եւ քաղաքական դրդապատճառներով հակառուսաստանյան պատժամիջոցների հաջորդ փուլն անակնկալ չէր: Մենք ժամանակ ունեինք դասեր քաղելու եւ պատրաստվելու ամենակոշտ սցենարին եւ մշակեցինք մի քանի ծրագիր պատժամիջոցներին հակազդելու համար, որպեսզի նվազագույնի հասցնենք մեր հաճախորդների համար բացասական հետեւանքները»,- ասված է «ՎՏԲ»-ի հայտարարության մեջ:
Դիտում՝ 14930

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW