Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «ՎՏԲ»-ի եւ «Աերոֆլոտ»-ի նկատմամբ

24.02.2022 | 21:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ՎՏԲ» #«Աերոֆլոտ» #պատժամիջոցներ
Մեծ Բրիտանիան հայտարարել է «ՎՏԲ»-ի եւ «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների կիրառման մասին՝ Ուկրաինայում ռուսաստանյան օպերացիայի պատճառով, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է RBC-ն։

Նրա խոսքով՝ Բրիտանիան սառեցնում է բանկի բոլոր ակտիվները։ Նաեւ Լոնդոնը սահմանափակումներ կսահմանի այն գումարների վրա, որոնք ռուսաստանցիները կարող են պահել հաշիվների վրա Բրիտանիայում:

Ջոնսոնը հայտարարել է, որ Բրիտանիան մտադիր է սահմանափակել ռուսաստանյան բանկերի մուտքը բրիտանական ֆինանսական համակարգ, իսկ ՌԴ ընկերություններին` բրիտանական շուկայում վաստակել եւ վճարումներ կատարել դոլարով եւ ֆունտ ստեռլինգով:



Ջոնսոնը նաեւ նշել է, որ Լոնդոնը պատժամիջոցներ է կիրառում Միավորված ավիաշինարարական կորպորացիայի, «Ռոստեխ»-ի եւ Միավորված նավաշինարարական կորպորացիայի դեմ։

Պատժամիջոցներով նախատեսվում է նաեւ արտահանման լիցենզիաների չեղարկում՝ մի շարք բարձր տեխնոլոգիական պրոդուկտների եւ երկակի նշանակության ապրանքների համար, մասնավորապես՝ էլեկտրոնային բաղադրիչների, որոնք կարող են օգտագործվել ռազմական բեռնատարների արտադրության մեջ։
Դիտում՝ 5038
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW