Համաշխարհային բանկը դադարեցնել է իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում եւ Բելառուսում

03.03.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ #Ռուսաստան #Բելառուս
Համաշխարհային բանկը (ՀԲ) որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում եւ Բելառուսում, նախօրեին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով ֆինանսական հաստատության հայտարարությունը։

Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է «Ուկրաինայի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների» կապակցությամբ։ «Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման եւ երկրի ժողովրդի դեմ թշնամական գործողությունների մեկնարկից հետո Համաշխարհային բանկի խումբն անմիջապես դադարեցրել է իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում եւ Բելառուսում»,- ասված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ Համաշխարհային բանկի խումբը 2014 թվականից ի վեր չի հաստատել նոր վարկեր կամ ներդրումներ Ռուսաստանում, իսկ 2020 թվականի կեսերից հրաժարվել է վարկեր հաստատել Բելառուսի համար։



Հիշեցնենք, որ ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը հանդես էին եկել համատեղ գրավոր հայտարարությամբ, նշելով, որ գնահատում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ քննարկում անհրաժեշտ միջոցների ընդունումը։ Համաշխարհային բանկը $3 միլիարդի աջակցության փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար։ ԱՄՀ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի՝ արտակարգ ֆինանսավորման խնդրանքը։
Դիտում՝ 4222
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW