Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) գնահատում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ քննարկում անհրաժեշտ միջոցների ընդունումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Այս մասին ասված է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի եւ ՀԲ նախագահ Դեւիդ Մելպասի նախօրեին տարածած համատեղ գրավոր հայտարարության մեջ։«Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին այս սարսափելի իրադարձություններում։ Պատերազմը էական հետեւանքներ ունի նաեւ այլ երկրների համար։ Հումքային ապրանքների գներն աճում են եւ ռիսկեր առաջացնում էլ ավելի ուժեղացնել գնաճը, որն ամենաշատը հարվածում է աղքատներին: Եթե հակամարտությունը շարունակվի, ցնցումները ֆինանսական շուկաներում կխորանան։ Վերջին օրերին հայտարարված պատժամիջոցները նույնպես զգալի տնտեսական ազդեցություն կունենան։ Մենք գնահատում ենք իրավիճակը եւ մեր միջազգային գործընկերների հետ քննարկում արձագանքման համապատասխան միջոցները»,- ասված է փաստաթղթում։Համաշխարհային բանկը $3 միլիարդի աջակցության փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար։ ԱՄՀ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի՝ արտակարգ ֆինանսավորման խնդրանքը։ Tweet Դիտում՝ 4455