Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) դեմ՝ «ի պատասխան Ուկրաինա ներխուժման»։ Միջոցն ուղղված է Լոնդոնի եւ նրա դաշնակիցների կողմից սահմանված պատժամիջոցների վնասը նվազեցման հնարավորության դեմ՝ կանխելով պահուստների օգտագործումը, նշել է թագավորության կառավարությունը, հաղորդում է RBC-ն։Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստանում են անմիջապես արգելել բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական գործարքները ԿԲ-ի, ՌԴ ազգային բարեկեցության հիմնադրամի եւ Ռուսաստանի ֆինանսների նախարարության հետ: Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են.- սահմանափակումներ Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների նկատմամբ,- ռուսաստանյան ընկերությունների կողմից թագավորության տարածքում «շրջանառվող արժեթղթերի եւ դրամական շուկայի գործիքների» օգտագործումը կանխելուն ուղղված միջոցներ,- պատժամիջոցների ենթարկված բանկերին ֆունտ ստեռլինգով վճարումներին եւ քլիրինգային հաշվարկներին հասանելիությունը մերժելու հնարավորություն,- առեւտրի սահմանափակումների խստացում, ներառյալ՝ էլեկտրոնիկայի եւ հեռահաղորդակցության, ինչպես նաեւ աէրոտիեզերական ոլորտում սարքավորումների եւ բաղադրիչների արտահանման ուղղությամբ:«Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է այս շաբաթ ընդլայնել պատժամիջոցների ցանկը»,- ասված է հայտարարության մեջ։ 27.02.2022 | 21:32 Եվրամիությունը կարգելի բոլոր գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիությունը որոշում էր կայացրել արգելել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքները եւ սառեցնել ԿԲ-ի ակտիվները։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ դա արվում է բանկի կողմից Ռուսաստանի ռազմական գործողության «ֆինանսավորումը կանխելու համար»։ Tweet Դիտում՝ 4293