Եվրամիությունը կարգելի բոլոր գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ

27.02.2022 | 21:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ ԿԲ #պատժամիջոցներ
Եվրամիությունը (ԵՄ) որոշում է կայացրել արգելել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքները և սառեցնել ԿԲ-ի ակտիվները։ Այս մասին այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Մենք կարգելենք գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ և կսառեցնենք նրա բոլոր ակտիվները»,- ԵՀ ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով՝ դա արվում է բանկի կողմից Ռուսաստանի ռազմական գործողության «ֆինանսավորումը կանխելու համար»։
Դիտում՝ 6210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW