Սպիտակ տունը խնդրանքով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ $6,4 միլիարդ հատկացնել Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորման համար։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի ներկայացուցչին։Մասնավորապես, գումար է անհրաժեշտ Արեւելյան Եվրոպայի հարեւան պետություններին օգնելու եւ Պենտագոնին աջակցելու համար։ Նշված գումարից $2,9 միլիարդ կուղղվի հումանիտար կարիքներին եւ Ուկրաինայի, Լեհաստանի եւ այլ հարեւան երկրների անվտանգության ապահովմանը։ Եվս $3,5 միլիարդ կստանա ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ ճգնաժամին արդյունավետ արձագանքելու համար։Գործակալության տվյալներով՝ անցած տարի ԱՄՆ-ն անվտանգության կարիքների համար Կիեւին $650 միլիոն է տրամադրել եւ $52 միլիոնի՝ մարդասիրական օգնություն։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել էր $600 միլիոն հատկացնել Ուկրաինային, որից $350 միլիոնը պետք է ծախսվի պաշտպանության վրա, մնացած $250 միլիոնը Վաշինգտոնը խոստացել էր տրամադրել անհատույց։ Դրա համար ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է որոշի՝ արդյոք նման անհատույց օգնությունը բխում է երկրի անվտանգության շահերից։ 25.02.2022 | 01:18 ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ բանկային ակտիվների մոտ 80%-ին Ուկրաինան՝ կապված իր տարածքում ռուսաստանյան ռազմական գործողության հետ, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ շտապ վարկ ստանալու համար։ Իսկ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց մինչեւ $500 միլիոնի վարկ տրամադրելու պատրաստակամության մասին։ Լոնդոնը խոստացել է Կիեւին գումար հատկացնել՝ «ռուսաստանյան ագրեսիայի տնտեսական հետեւանքները մեղմելու համար»։ Tweet Դիտում՝ 4571