ԱՄՆ նոր պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի բանկային ակտիվների գրեթե 80%-ին, ինչը մեծ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության գրավոր հայտարարությունը։Մասնավորապես, ԱՄՆ ֆինանսական գերատեսչությունը պատժամիջոցներ է սահմանում ռուսաստանյան «Открытие» բանկի, «Новикомбанк»-ի, («Ռոստեխ» պետական կորպորացիայի հենակետային բանկ) եւ «Совкомбанк»-ի դեմ։«Նշված երեք ֆինանսական հաստատությունները զգալի դեր են խաղում Ռուսաստանի տնտեսության մեջ՝ տնօրինելով միագումար $80 միլիարդի ակտիվներ: Այս պատժամիջոցներն էլ ավելի կսահմանափակեն Ռուսաստանի ֆինանսական ծառայությունների ոլորտը եւ էապես կնվազեցնեն Ռուսաստանի այլ ծայրահեղ կարեւոր տնտեսական հատվածների՝ համաշխարհային շուկաներ մուտք գործելու, ներդրումներ ներգրավելու եւ ԱՄՆ դոլար օգտագործելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում նաեւ «Սբերբանկ»-ի եւ «ՎՏԲ»-ի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը, ինչպես նաեւ ՎՏԲ-ի նախագահի առաջին տեղակալներ Անդրեյ Պուչկովը եւ Յուրի Սոլովյովը։ Սահմանափակումներ կկիրառվեն նաե Սոլովյովի կնոջ՝ Գալինա Ուլյուտինայի նկատմամբ։ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ «Սբերբանկ»-ի դեմ պատժամիջոցների շրջանակում, հանձնարարել է ամերիկյան բոլոր ֆինանսական հաստատություններին 30 օրվա ընթացքում փակել իրենց մոտ եղած «Սբերբանկ»-ի հաշիվները։ 24.02.2022 | 12:26 CNN. ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ խոշոր բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն իրենց մասշտաբով համեմատելի են SWIFT-ից անջատման հետ, իր ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։«Պատժամիջոցները, որոնք մենք կիրառում ենք այս բոլոր բանկերի նկատմամբ, ավելի շատ հետեւանքներ կունենան, քան SWIFT-ը»,- Բայդենի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։Միաժամանակ, ինչպես նշել է նախագահը, եվրոպական երկրները ներկայումս չեն ցանկանում անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից։ԱՄՆ նախագահին հարցրել են՝ ինչո՞ւ Ռուսաստանի անջատումը SWIFT-ից չի ներառվել իր կողմից հայտարարված պատժամիջոցների փաթեթում։ «Դա միշտ մնում է որպես գործողությունների հնարավոր տարբերակ: Սակայն այս պահին դա այն դիրքորոշումը չէ, որը ցանկանում է որդեգրել մնացած Եվրոպան»,- Բայդենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Հարցին՝ ինչո՞ ւ Բայդենը դեռեւս պատժամիջոցներ չի կիրառել անձամբ Պուտինի դեմ, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «պատժամիջոցները չեն բացառվում, դրանք սեղանին են»։ Ճշտող հարցին՝ իսկ ինչո՞ւ դա չանել այսօր, Բայդենը պատասխան չի տվել, հաղորդում է RBC-ն։ Tweet Դիտում՝ 4108