CNN. ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ խոշոր բանկերի նկատմամբ

24.02.2022 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #բանկեր #պատժամիջոցներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այսօր հայտարարել ռուսաստանյան խոշոր բանկերի եւ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների, ինչպես նաեւ արտահանման վերահսկողության միջոցների մասին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին եթերում հայտնել է CNN հեռուստաընկերության լրագրողը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կներառեն «արտահանման վերահսկման միջոցներ, որոնք սահմանափակում են ամերիկյան տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան», ինչը բացասական ազդեցություն կունենա, այդ թվում՝ ռազմական արդյունաբերության վրա։



«Մենք նաեւ պատժամիջոցներ ենք ակնկալում ռուսաստանյան բանկերի դեմ»,- շարունակել է լրագրողը եւ նշել, որ խոսքը «ավելի մեծ ֆինանսական հաստատությունների» մասին է, քան նրանք, որոնց վրա ավելի վաղ տարածվել են ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումները։ Բացի այդ, սպասվում է «լրացուցիչ պատժամիջոցների կիրառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ»։
Դիտում՝ 2496
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW