ԵՄ-ն կոշտ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի 64 առանցքային կառույցների դեմ

26.02.2022 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստանմ սահմանափակումներ
Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտային կոշտ սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի 64 առանցքային կառույցների, այդ թվում՝ Նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Արտաքին հետախուզական ծառայության եւ այլ պետական գերատեսչությունների նկատմամբ, ասված է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սահմանափակումներ են մտցվել նաեւ ՌԴ ռազմաարդյունաբերական, էներգետիկ, ավիաշինարարական եւ ֆինանսական ոլորտների ընկերությունների նկատմամբ, որոնց կսահմանափակվի հասանելիությունը եվրոպական ֆինանսական շուկաներ եւ տեխնոլոգիաներ։

Պատժամիջոցների են ենթարկվել «Օբորոնպրոմ»-ը եւ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը, ռուսաստանյան այնպիսի առաջատար արդյունաբերական ընկերություններ, ինչպիսիք են «Սուխոյ»-ը, «Տուպոլեւ»-ը, «Պրոգրես» հրթիռային եւ տիեզերական կենտրոնը, «Կալաշնիկով»-ը, «Ռոստեխ»-ը, «Ռուսական երկաթուղիներ»-ը, «Կամազ»-ը, «Սեւմաշ»-ը», «Միացյալ նավաշինարարական ընկերությունը» եւ այլն:



ԵՄ-ն խստորեն սահմանափակել է այդ կառույցների հասանելիությունը կապիտալի շուկային եւ ցանկացած տեսակի ֆինանսական ծառայություններին, արգելել է դրանց տեխնիկական աջակցության տրամադրումը եւ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ նավթի արդունահանման համար նախատեսված տեխնոլոգիաների եւ սարքավորումների առեւտուրը:

Բացի այդ, ԵՄ-ն հաստատել է այն բարձր տեխնոլոգիական ապրանքների ցանկը, որոնց մատակարարումները Ռուսաստան կարգելվի։ Դրանց թվում են՝ կապի համակարգեր, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ավիացիոն եւ տիեզերական բաղադրիչներ։
Դիտում՝ 6841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW