ԵՄ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ընդգրկում է ՌԴ բանկային ծառայությունների 70%-ը

25.02.2022 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #պատժամիջոցներ
ԵՄ պատժամիջոցների երկրորդ փաթեթն ընդգրկում է ռուսաստանյան բանկային ծառայությունների շուկայի 70%-ը եւ առանցքային պետական ընկերությունները, այդ թվում՝ պաշտպանական, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Առաջին անգամ այս փաթեթը ներառում է ֆինանսական պատժամիջոցներ, որոնք Ռուսաստանին կզրկեն հասանելիությունից կապիտալի կարեւորագույն շուկաներին։ Այժմ մենք թիրախավորում ենք ռուսաստանյան բանկային ծառայությունների շուկայի 70%-ը, ինչպես նաեւ հիմնական պետական ընկերությունները, այդ թվում՝ պաշտպանական»,- Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։

Նա նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ն կսահմանափակի ՌԴ մուտքը կիսահաղորդիչների շուկա․ «Մենք սահմանափակում ենք Ռուսաստանի հասանելիությունը կարեւոր տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են բարեկեցիկ ապագա կառուցելու համար, ներառյալ՝ առաջադեմ կիսահաղորդչային տեխնոլոգիաները»:



Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն կարգելի «եվրոպական եզակի տեխնոլոգիաների արտահանումը, որոնք անհրաժեշտ են նավթի վերամշակման համար»։ «Այս գործիքները եզակի են, քանի որ արտադրվում են միայն մեզ մոտ, դրանք չեն կարող մատակարարվել այլ տեղերից»,- ավելացրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարողանա արդիականացնել իր նավթավերամշակման գործարանները, որոնք 2019 թվականին երկրին բերել են €24 միլիարդի եկամուտ։

Հայտարարած այլ միջոցների թվում են նաեւ «Ռուսաստանի դիվանագետներին եւ գործարարներին ԵՄ արտոնյալ մուտքից զրկելը»։
Դիտում՝ 4703

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW