ԵՄ անդամ բոլոր երկրները միաձայն որոշում են կայացրել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը, որը մեծ վնաս կհասցնի երկրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Բրյուսելը համաձայնեցրել է նոր սահմանափակող միջոցները՝ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի հետ համագործակցությամբ, այսօր ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Փարիզում ԵՄ Խորհրդի արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։«24 ժամ անց մենք արագ արձագանքեցինք՝ ցույց տալով մեր վճռականությունը։ Մենք միաձայն որոշում ենք կայացրել ընդունել պատժամիջոցների փաթեթ, որը վնաս կհասցնի Ռուսաստանին, շատ մեծ վնաս»,- ասել է նա։Բորելի խոսքով՝ նոր փաթեթը ներառում է պատժամիջոցներ Ռուսաստանի Պետդումայի 351 պատգամավորների դեմ, ովքեր քվեարկել են Դոնբասի անկախության օգտին։Բացի այդ, ԵՄ-ն սեւ ցուցակում է ներառել 27 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ բանկերի եւ կազմակերպությունների, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի գործարքները Դոնբասում: ԵՄ-ն նաեւ արգելել է իր բիզնեսներին հարաբերություններ հաստատել Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների հետ եւ որոշում է կայացրել սահմանափակել Ռուսաստանի մուտքը ԵՄ ֆինանսական եւ կապիտալի շուկաներ, ասել է Բորելը:ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաեւ նշել է, որ ողջունում է Գերմանիայի որոշումը՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի լիցենզավորումը։ 22.02.2022 | 16:09 Գերմանիան կդադարեցնի «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի սերտիֆիկացումը «Ես ողջունում եմ Գերմանիայի որոշումը, որն էլ ավելի ուժեղ է դարձնում մեր արձագանքը՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի սերտիֆիկացումը։ Դա բազմիցս խնդրել են ԵՄ անդամ երկրները եւ ԱՄՆ-ն»,- ասել է Բորելը։Միաժամանակ, Բորելը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներառված չէ ԵՄ պատժամիջոցների ցանկում։ Tweet Դիտում՝ 2920