“Արցախբանկը” եւ “Հայբիզնեսբանկը” ԼՂՀ-ում շուրջ 440 մլն դրամի հիփոթեքային վարկ են տրամադրել

26.08.2008 | 11:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, որն իրականացնում է## պետության ֆինանսական աջակցությունը հիփոթեքային վարկավորմանը, ներկայումս համա գործակցում են երկու առեւտրային բանկեր` “Արցախբանկ” ՓԲԸ-ն եւ “Հայբիզնեսբանկ” ՓԲԸ-ն:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Եսայանը: Նրա խոսքերով, մինչեւ օ գոստոսի կեսը “Արցախբանկը” վարկավորել է 364 մլն 502 հազ. դրամի հայտ, իսկ “Հայբիզնեսբանկը”` 74 մլն 100 հազ. դրամի:

Կարեն Եսայանը հույս է հայտնել, որ առաջիկայում հիփոթեքային վարկեր տրամադրելու պատրաստակամություն արտահայտած առեւտրային բանկերի թիվը կավելանա: Նա նշել է, որ հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրա գիրը ԼՂՀ-ում առաջին ան գամ է իրականացվում եւ թույլ է տալիս բնակչության համար վարկերը դարձնել համեմատաբար մատչելի: Մասնավորապես, նախատեսվում է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում, երբ պետությունը վճարում է տարեկան տոկոսադրույքի /12 տոկոս/ կեսը, իսկ մնացած 6 տոկոսը քաղաքացին վճարում է իր սեփական միջոցներից:

Ընթացիկ տարվա օ գոստոսի 15-ի դրությամբ Արցախի ներդրումային հիմնադրամ են դիմել 519 քաղաքացիներ, որոնցից 40,08%-ը ցանկություն է հայտնել գնել առանձնատուն կամ բնակարան:

“Բնակավայրերի շինարարությունը թույլ կտա աստիճանաբար հավասարակշռել բնակարանների նկատմամբ առաջարկն ու պահանջարկը, իսկ դա նշանակում է կան գնեցնել գնաճը եւ արդյունքում մեղմել բնակավայրի հիմնահարցի սրությունը Լեռնային Ղարաբաղում”,- ասել է Կարեն Եսայանը:

Դիտում՝ 6106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW