Պուտին. ՌԴ-ն օբյեկտիվորեն է գնահատում տնտեսական սպառնալիքները

24.02.2022 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վլադիմիր Պուտին #ԵՄ պատժամիջոցներ
Ռուսաստանը օբյեկտիվորեն է գնահատում տնտեսական ոլորտում առկա սպառնալիքները, տեսաուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը օբյեկտիվորեն գնահատում է տնտեսական ոլորտում մշտապես հնչող սպառնալիքները, ինչպես նաեւ այդ շանտաժին դիմակայելու իր կարողությունը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։

Եվրամիությունը անհապաղ նոր կոշտ պատժամիջոցներ կընդունի Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Շառլ Միշելի համատեղ հայտարարության մեջ, որն այսօր տարածվել է Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դա կհանգեցնի լայնածավալ եւ լուրջ հետեւանքների Ռուսաստանի համար։ Նախագահ Ֆոն դեր Լեյենը եւ ԵՄ արտաքին գործերի եւ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կներկայացնեն պատժամիջոցների նոր փաթեթ, որը վերջնական տեսքի է բերվում գործընկերների հետ սերտ համակարգմամբ։ Խորհուրդը դրանք կընդունի սեղմ ժամկետներում»,- ասված է հայտարարության մեջ։



Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Նա նշել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Դիտում՝ 2740
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW