Մոսկվան «ուժեղ, ստուգված եւ զգայուն» պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին
23.02.2022 | 20:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ TASS

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ-ի հակառուսաստանյան նոր պատժամիջոցների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ այսօր հրապարակված հայտարարության մեջ։
«Կասկած չպետք է լինի՝ պատժամիջոցներին կտրվի ուժեղ պատասխան՝ ոչ պարտադիր սիմետրիկ, սակայն ստուգված եւ զգայուն ամերիկյան կողմի համար»,- նշված է փաստաթղթում։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցների փաթեթը (արդեն 101-րդը ), որը վերաբերում է ֆինանսական հատվածին եւ ընդլայնում այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ անձնական սահմանափակումներ են մտցվել, համահունչ է Վաշինգտոնի՝ Ռուսաստանի ուղին փոխելու շարունակական փորձերին։
«Չնայած տարիների ընթացքում մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտելուն ուղղված ջանքերի ակնհայտ ապարդյունությանը, ԱՄՆ-ն նորից մեխանիկորեն կիրառում է սահմանափակող գործիքները, որոնք էֆեկտիվ չեն եւ հակաարդյունավետ են հենց ամերիկյան շահերի տեսանկյունից», - ընդգծել են գերատեսչությունում:
Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ Ռուսաստանն ապացուցել է, որ պատժամիջոցների բոլոր կորուստների հետ մեկտեղ ի վիճակի է նվազագույնի հասցնել վնասը։ «Ու առավել եւս, պատժամիջոցների ճնշումն ի վիճակի չէ ազդել սեփական շահերը ամուր պաշտպանելու մեր վճռականության վրա»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։
Միաժամանակ, ինչպես նշել են դիվանագիտական գերատեսչությունում, Ռուսաստանը բաց է «դիվանագիտության համար, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, իրավահավասարություն եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա»։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: