ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է իր վարչակազմին պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի օպերատոր հանդիսացոց Nord Stream 2 AG-ի եւ ընկերության պաշտոնյաների նկատմամբ, հաղորդում է RBC-ն։«Այս քայլերը մեր պատժամիջոցների նախնական տրանշի եւս մեկ մասն են՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների։ Ինչպես ես պարզ հասկացրել եմ, մենք չենք վարանի հետագա քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիան»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:Բայդենը նաեւ ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ-ի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ «սերտ խորհրդակցություններից» հետո։ Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «սերտ համագործակցության եւ Ռուսաստանին իր գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու անսասան հանձնառության համար»:Նրա խոսքով՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «աշխարհին անդիմադրելի խթան է տվել՝ հրաժարվելու ռուսական գազից եւ անցնելու էներգիայի այլ տեսակների»։ 22.02.2022 | 16:09 Գերմանիան կդադարեցնի «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի սերտիֆիկացումը Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերմանիայի իշխանությունները որոշում էին ընդունել դադարեցնել «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի սերտիֆիկացումը։Ռուսաստանի «վերջին գործողություններից» հետո գազամուղը դեռեւս հնարավոր չէ սերտիֆիկացնել, ասել էր Գերմանիայի կանցլերը։ Նրա խոսքով՝ իրավիճակը պետք է վերագնահատվի Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումից հետո, դա կազդի նաեւ «Հյուսիսային հոսք - 2»-ի վրա: Tweet Դիտում՝ 1625