Ուկրաինական դեպքերի ֆոնին ՌԴ 23 խոշոր գործարարներն աղքատացել են $32 մլրդ-ով

23.02.2022 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #Գենադի Տիմչենկո Լեոնիդ Միխելսոն
Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին Ռուսաստանի 23 ամենահարուստ գործարարների կարողությունը նվազել է $32 միլիարդով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

«Սիբուր» և «Նովատեկ» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն, ում կարողությունը 2022 թվականին նվազել է գրեթե մեկ երրորդով, գլխավորել է ամենաշատ կորութստներ կրած ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակը։

«Միլիարդատերերի ինդեքսի» (Bloomberg Billionaires Index) տվյալներով՝ տարեսկզբից «Նովատեկ»-ի վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը կորցրել է $6,2 միլիարդ, «Լուկոյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը՝ $3,5 միլիարդ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 23 ամենահարուստ մարդկանց կարողությունը 2021 թվականի վերջի $375 միլիարդից նվազել է մինչև $343 միլիարդ:

«Միլիարդատերերի ինդեքսը», որը Bloomberg լրատվական գործակալության կողմից հրապարակվում է 2012 թվականի մարտից, ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։



Հիշեցնենք, որ նախoրեին Մեծ Բրիտանիան վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ պատժամիջոցներ կկիրառվեն ռուսաստանյան հինգ բանկերի եւ երեք ռուսաստանցիների, այդ թվում՝ Բորիս եւ Իգոր Ռոտենբերգների ու Գենադի Տիմչենկոյի նկատմամբ։
Դիտում՝ 8363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW