Օլեգ Դերիպասկայի հարցը Ջոն Քերիին մնացել է առանց հստակ պատասխանի

21.02.2022 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Դերիպասկա #Ջոն Քերի #կլիմա
Ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան պատմել է, թե ինչպես է փորձել ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերիից պարզել, թե ով է վճարելու «կանաչ» էներգետիկային անցնելու համար, սակայն չի կարողացել ստանալ հստակ պատասխան, հաղորդում է Prime գործակալությունը։

«Մյունխենի անվտանգության համաժողովում փորձեցի հետաքրքրվել ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերիից՝ արդյոք նա հասկանում է, որ նոր ցածր ածխածնային էներգաանցումն ապահովելու համար աշխարհին անհրաժեշտ կլինի 4000 միջուկային ռեակտոր, սակայն դրանց կառուցման համար համաշխարհային մասշտաբով կպահանջվի $12 տրիլիոնից մինչեւ $20 տրիլիոն: Ո՞վ պետք է ներդնի այդ միջոցները»,- գրել է Դերիպասկան Telegram-ի իր ալիքում։

Սակայն, պատասխանելու փոխարեն, Քերին էներգաանցման շուրջ երկար քննարկումների մեջ է մտել՝ ի վերջո խոստովանելով, որ ատոմը կօգնի աշխարհին խուսափել կլիմայական աղետից, նշել է գործարարը։



«Քաղաքավարի զիջողամտությամբ նա հայտարարեց, որ անհրաժեշտ է, իհարկե, օգնել զարգացող երկրներին ածուխից եւ նավթից անցնել էներգիայի կայուն տեսակների: Սակայն հարցին՝ ո՞վ պետք է ֆինանսապես ներդրումներ կատարի դրանում եւ կատարելագործի տեխնոլոգիաները, պարոն Քերին պատասխան չգտավ»,- շարունակել է Դերիպասկան։

«Ինչպես միշտ. խոսքերով առաջնորդություն կլիմայական օրակարգում եւ գործնականում կախվածություն Մերձավոր Արեւելքի եւ Տեխասի վառելիքաէներգետիկ համալիրից»,- ամփոփել է ռուսաստանցի գործարարը:

Մյունխենի անվտանգության համաժողովն (MSC) այս տարի անցկացվել է փետրվարի 18-ից 20-ը առանց Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության։
Դիտում՝ 2626
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW