Հայաստանի գինեգործները «ՊրոդԷքսպո 2022»-ից վերադարձել են մեդալներով
17.02.2022 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարութուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝«ՊրոդԷքսպոն» սննդարդյունաբերության եւ ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում։ Միայն այս տարի ցուցահանդեսն ունեցել է մոտ 2660 մասնակից 73 երկրից։
ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ «ՊրոդԷքսպո 2022»-ին մասնակցել է 15 հայկական գինեգործական ընկերություն: Նրանցից չորսը ռուսական հարթակում ներկայացել են առաջին անգամ` հնարավորություն ունենալով ծանոթանալ եւ իրենց արտադրանքը ներկայացնել առեւտրային ցանցերի եւ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչներին:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաեւ համտես-մրցույթ, որին ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող հայկական GS Wine Company ընկերության «Տիրանի» նռան գինին արժանացել է ոսկե մեդալի եւ պատվոգրի: Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են շահել նաեւ «Արմենիա Վայն» ընկերության երկու տասնյակից ավել գինիներ:
«Մեզ համար «ՊրոդԷքսպո»-ն ամենակարեւոր ցուցահանդեսներից է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը հայկական գինու արտահանման ամենամեծ շուկան է: Հունվարից ՌԴ-ում՝ մրգային գինիների մակնշման օրենքի ընդունման արդյունքում հայկական մրգային գինիների սպառման անկում է նկատվում: Ուստի այս պատճառով եւս շատ կարեւոր էր մեր մասնակցությունը, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին նոր գործընկերային կապեր հաստատել գինիների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների հետ»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
«Այս խոշոր ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 50 հայ արտադրողներ, որոնց մեծ մասին պետությունը փոխհատուցել է ցուցահանդեսին մասնակցության ծախսերի շուրջ 50%-ը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, որը մասնակցել է ցուցահանդեսին։
Հայկական գինիների ճանաչելիության բարձրացման նպատակով ՀԽԳՀ-ն «Վինի» ընկերության հետ համատեղ կկազմակերպի նաեւ գինու 7 համտես-շնորհանդես: Միջոցառումներին կմասնակցեն Մոսկվայի առաջատար եւ անվանի սոմելիեներ, գինու մասնագետներ, Գինու ակադեմիայի եւ սոմելիեների դպրոցի ուսանողներ, որոնց կներկայացվի հայկական 19 ընկերության գինու 60 տեսակ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: