«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է Դրամական (փողային) փոխանցումների իրականացման եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի իրականացման համար լիցենզիա։ Ընկերությունը նաեւ ստացել է էլեկտրոնային փողերի թողարկման եւ իրականացման թույլտվություն։«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Վահե եւ Վիգեն Բադալյանների կողմից, հանդիսանում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ փոխկապակցված ընկերություն:Ընկերության առաքելությունն է ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ առավելագույնս հարմարավետ եւ մատչելի դարձնել վճարումների իրականացման գործընթացը։«Ֆասթ Շիֆթ»-ը ներկայանում է շուկայում իր սեփական տերմինալային ցանցով, որոնց թիվն այս պահին հասնում է 200-ի։ Ընկերության տերմինալները տեղաբաշխված են ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Լուսանկարը՝ «Ֆասթ Շիֆթ» Տերմինալները տարբերվում են շուկայում առկա տարբերակներից իրենց մասշտաբայնությամբ, յուրօրինակ եւ հետաքրքիր դիզայնով, ինչպես նաեւ տարբերվող ինտերֆեյսով։ Նոր տերմինալները մշակելիս Ընկերության համար առաջնային է եղել, այն, որ տերմինալները հարմար լինեն ինչպես փորձառու, այնպես էլ նոր սպառողների համար։ Լուսանկարը՝ «Ֆասթ Շիֆթ» Մինչ տարեվերջ ընկերությունը նախատեսում է տերմինալների ցանցն ավելացնել եւս 1000-ով։ Ցանցի ընդլայնումը նպատակաուղղված է ընկերության կողմից մատուցվող վճարային ծառայությունների հասանելիության ավելացմանը: Լուսանկարը՝ «Ֆասթ Շիֆթ» «Ընկերությունն ապագայում ձգտելու է ավելի մոտ լինել իր հաճախորդներին, թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների ու պրոդուկտների ցանկը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 6645