Victoria’s Secret-ն ու McDonald’s-ը դիրքավորվում են մետատիեզերքում
16.02.2022 | 08:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ foxnews.com

Ընկերությունը նոր ապրանքանշանների չորս հայտ է ներկայացրել՝ վկայելով այն մասին, որ Victoria’s Secret-ը մտադիր է վաճառել «վիրտուալ ներքնազգեստ, կոշիկ եւ նորաձեւ աքսեսուարներ»,- Twitter-ում հայտնել է ապրանքանշանների գծով իրավաբան Ջոշ Գերբենը:
Բացի այդ, Victoria’s Secret-ի հայտերում ասված է «ներբեռնվող վիրտուալ ապրանքների, մասնավորապես թվային կոլեկցիոն առարկաների ստեղծման եւ դրանց առեւտրի համար համակարգչային ծրագրերի մասին՝ բլոկչեյնի վրա հիմնված կոնսենսուսային արձանագրությունների եւ խելացի պայմանագրերի կիրառմամբ», - գրում է պարբերականը:
Հայտերում նշվում է նաեւ «ժամանցի ծառայությունների» եւ «մանրածախ խանութների» մասին, որոնք կվաճառեն վիրտուալ հագուստ, ներքնազգեստ, կոշիկներ, գլխարկներ եւ ակնոցներ։
Բացի Victoria’s Secret-ից, տասը նոր ապրանքանշանների գրանցման համար վերջերս հայտ է ներկայացրել McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը: Դրանց թվում էր մետատիեզերքում ռեստորան բացելու հայտը։ Այն կզբաղվի սննդի առաքմամբ առցանց եւ իրական կյանքում: Մեկ այլ ապրանքանիշը վերաբերում է ժամանցին, ներառյալ՝ «իրական եւ վիրտուալ համերգները»:
Նշենք, որ մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: