ՌԴ բանկերը կատարել են թվային ռուբլով առաջին փոխանցումները քաղաքացիների միջեւ

15.02.2022 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի ԿԲ #թվային ռուբլի փոխանցումներ
Ռուսաստանյան բանկերը ՌԴ ԿԲ-ի հետ համատեղ սկսել են թվային ռուբլու հարթակի փորձարկումը, շուկայի մասնակիցներն արդեն կատարել են քաղաքացիների միջեւ թվային ռուբլով առաջին փոխանցումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կարգավորիչի մամուլի ծառայությանը։

«Պիլոտային խմբից երեք բանկեր արդեն միացել են հարթակին։ Դրանցից երկուսը հաջողությամբ իրականացրել են հաճախորդների միջեւ թվային ռուբլու փոխանցման գործարքների ամբողջական ցիկլը՝ օգտագործելով բանկային բջջային հավելվածները: Հաճախորդները բջջային հավելվածի միջոցով թվային ռուբլու հարթակում ոչ միայն բացել են թվային դրամապանակներ, այլեւ իրենց հաշիվներից անկանխիկ ռուբլիները փոխանակել են թվայինի հետ, այնուհետեւ միմյանց միջեւ թվային ռուբլու փոխանցման գործարքներ են իրականացրել»,- հաղորդել է ՌԴ ԿԲ մամուլի ծառայությունը։



Պիլոտային խմբի մնացած մասնակիցները (այն ներառում է 12 բանկ) նախատեսում են միանալ թվային ռուբլու հարթակի թեստավորմանը՝ իրենց ՏՏ համակարգերը պատրաստ լինելուն պես:

Ռուսաստանի Բանկը (ԿԲ) շուկայի մասնակիցների հետ միասին 2022 թվականի ընթացքում կփորձարկի տարբեր սցենարներ եւ կբարելավի թվային ռուբլու հարթակը, ասել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան:



«Այս տարվա ընթացքում մենք փորձարկելու ենք տարբեր սցենարներ եւ կատարելագործելու ենք թվային ռուբլու հարթակը։ Վերջինիս զարգացման հաջորդ փուլերում մենք նաեւ նախատեսում ենք ապահովել «անկար» փոխգործակցություն թվային հարթակների եւ թվային էկոհամակարգերի հետ»,- ասել է նա:
Դիտում՝ 5865
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW