G7-ի ֆինանսների նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.02.2022 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ aerzteblatt.de

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է G7-ի ֆինանսների նախարարների համատեղ հայտարարության մեջ։
«Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական ռազմական հզորության շարունակական կուտակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Մենք՝ G7-ի ֆինանսների նախարարներս, ընդգծում ենք մեր պատրաստակամությունը՝ արագ եւ վճռականորեն գործելու՝ աջակցելու Ուկրաինայի տնտեսությանը»,- ասված է հայտարարության մեջ։
G7-ի ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ Ռուսաստանի ագրեսիայի դեպքում միավորման երկրները կգործեն համակարգված, իսկ կիրառված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները «լայնածավալ եւ անհապաղ հետեւանքներ կունենան ռուսաստանյան տնտեսության համար»:
G7-ի երկրների ներկայացուցիչների՝ հեռահար հանդիպում անցկացնելու ծրագրերի մասին՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավոր ներխուժման դեպքում, փետրվարի 7-ին հաղորդել էր Bloomberg-ը։ Այն ժամանակ գործակալության աղբյուրները որպես հանդիպման սպասվող ժամկետ նշում էին փետրվարի 24-ը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: