Պեկինի Օլիմպիադայի բոլոր վայրերում հասանելի են թվային յուանով վճարումները
10.02.2022 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ olympicchannel.com

«Անցած տարի զգալի առաջընթաց է գրանցվել՝ թվային յուանով գործարքների ծավալը հասել է 9,6 միլիարդ յուանի»,- նշել է նա: Պաշտոնյայի խոսքով՝ վճարման փորձնական կետերի ցանցը, որտեղ հասանելի է այս տեսակի գործարքը, արագ ընդլայնվում է:
«Սկսած «Դաքսինգ» միջազգային օդանավակայանից և Պեկինի կենտրոնում գտնվող Վանգֆուջինգ զբոսաշրջային փողոցից, որտեղ կարելի է վճարել թվային յուանով, մեր «երկու Օլիմպիադաների» քաղաքում արդեն կա ավելի քան 400 հազ. կետ, որոնք ընդգրկում են Ձմեռային խաղերի օբյեկտների ամբողջ տարածքը»,- Վան Ինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: Նա նշել է, որ Պեկինում անընդհատ կավելանա այն վայրերի թիվը, որտեղ կարելի է վճարել այս վիրտուալ արժույթով։
Չինաստանը սկսեց թվային յուանի ներդրումը 2019 թվականի վերջին։ Շատ քաղաքներ միացել են փորձնական նախագծին: Նոյեմբերին երկրում արդեն կար ավելի քան 3,5 միլիոն կետ, որտեղ հասանելի է այս տեսակի վճարումը։ Փոխադարձ հաշվարկների նոր ձևը գործում է տրանսպորտի և հանրային սննդի ոլորտում, ինչպես նաեւ հանրային ծառայություններ ձեւակերպելիս։ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը պետք է նոր փուլ դառնան այս համակարգի զարգացման համար։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: