«Կամա»-ն, որի սեփականատերն է նաեւ Ռուբեն Վարդանյանը, տարեկան 450 000 էլեկտրամոբիլ կարտադրի

09.02.2022 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամա» #Ռուբեն Վարդանյան #էլեկտրամոբիլ
Սոցիալական ներդրող եւ ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանին եւ «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինին պատկանող «Կամա» էլեկտրական մեքենաների ստարտափը ակնկալում է մինչեւ 2030 թվականը տարեկան արտադրել ավելի քան 450 հազար էլեկտրամոբիլ, հաղորդում է Rusbase-ը։

«Կամա»-ի շնորհանդեսում, որի հետ ծանոթացել է «Վեդոմոստի»-ն, նաեւ բերվում է կանխատեսում Ռուսաստանում էլեկտրատրանսպորտի զարգացման համար։ Ընկերությունը կարծում է, որ 2025 թվականին էլեկտրամոբիլների վաճառքը կհասնի տարեկան 100 հազար միավորի, իսկ 2030 թվականին՝ 700 հազարի։ Եվրոպական երկրներում 2025 թվականին շուկան կհասնի 3 միլիոն էլեկտրամոբիլի, իսկ 2030 թվականին՝ 8,7 միլիոնի։

«Բացառված չէ, որ «Կամա»-ի արտադրության համար նախատեսված մեքենաների ծավալի մի մասը արտադրվի Հունգարիայում։ Այս երկրի Նորարարությունների եւ տեխնոլոգիաների նախարարությունն ու «Կամա»-ն հունվարին ստորագրեցին մտադրությունների մասին համաձայնագիր, որը նախատեսում է Հունգարիայում էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում համագործակցության զարգացում»։



Ըստ նախագծի, «Կամա»-ն դիրքավորվում է որպես «գաջեթ». 2023 թվականին նախատեսվում է դրա համար մշակել Kama OS օպերացիոն համակարգ, որտեղ կներկառուցվեն օգտատերերի համար տարբեր ինտերֆեյսներ, այդ թվում՝ առաքման ծառայությունների, տաքսիների, ավտոմեքենաների քարշերինգի եւ այլնի համար։
Դիտում՝ 30271

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW