Ռուբեն Վարդանյանը ներդրում է կատարել «Կամա» էլեկտրամոբիլի նախագծում

09.12.2021 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #«Կամա» #էլեկտրամոբիլ
Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը դարձել է «Կամա» քաղաքային էլեկտրամոբիլի նախագծի համասեփականատեր։

Այս մասին «Վեդոմոստի»-ին պատմել է Ռուբեն Վարդանյանն իր ներկայացուցչի միջոցով: «Ես միացա ներդրողների կոնսորցիումին, հավատացի այս նախագծին եւ աջակցեցի տղաներին գաղափարի փուլում: Կարծում եմ, որ դրան մեծ ապագա է սպասվում»,- ասել է նա։

«Կամա»-ն ռուսաստանյան էլեկտրամոբիլային նախագիծ է մոդուլային հարթակի վրա, որը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի եւ «Կամազ»-ի ջանքերով։ Առաջին նախատիպը՝ «Կամա-1»-ը ներկայացվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Նախագծի շնորհանդեսին Պոլիտեխի թվային փոխակերպման գծով պրոռեկտոր Ալեքսեյ Բորովկովն ասել էր, որ էլեկտրամոբիլը զրոյից մշակվել է երկու տարվա ընթացքում՝ թվային երկվորյակների տեխնոլոգիայի հիման վրա։

Ավելի ուշ «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը նշել էր, որ «Կամա»-ի արժեքը կարող է կազմել մոտավորապես 1 միլիոն ռուբլուց մի փոքր ավել: Արտադրությունը նախատեսվում էր գործարկել «Կամազ»-ի հզորությունների հիման վրա ոչ շուտ, քան 2023–2024 թվականներին:
Դիտում՝ 8232

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW