Գործարկվել է VTB-in ծառայությունը՝ հաճախորդների քարտերի եւ հաշիվների համալրման համար
02.02.2022 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /


Ծառայության միջոցով փոխանցումն իրականացնող անձինք կարող են արագ փոխանցել գումար իրենց հարազատների եւ բարեկամների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային եւ քարտային հաշիվներին՝ բանկի պաշտոնական կայքի միջոցով: Ծառայությունը հասանելի է նաեւ ՀՀ այլ բանկերի քարտերից դեպի ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող բանկային եւ քարտային հաշիվներին փոխանցումների, ինչպես նաեւ բանկի ներսում փոխանցումների համար:
Փոխանցում կարելի է կատարել բանկի պաշտոնական կայքի միջոցով՝ աշխարհի ցանկացած կետից՝ ունենալով ընդամենը ինտերնետ կապ եւ ցանկացած բանկի քարտ: Ընդամենը մի քանի հաջորդական քայլեր եւ գումարն արագ ու ապահով կուղարկվի ստացողին: Անհրաժեշտ է լրացնել ստացողի քարտի համարը կամ հաշվեհամարը, ինչից հետո ստացողի ոչ ամբողջական անունը եւ ազգանունն ավտոմատ կարտացոլվեն էկրանի վրա՝ ստուգման նպատակով:
Փոխանցվելիք գումարն անհրաժեշտ է նշել ՀՀ դրամով: Մեկ փոխանցման նվազագույն գումարը 1,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 500 հազ․ ՀՀ դրամ:
Փոխանցման անվտանգությունն ապահովելու նպատակով՝ միջոցների ելքագրումը կատարվում է 3D Secure համակարգով (Verified by Visa/MasterCard Secure Code): Դա ուղարկողի կողմից վճարման հաստատումն է՝ թողարկող բանկի կողմից տրամադրված մեկանգամյա գաղտնաբառի մուտքագրման միջոցով:
Գործարքի ավարտին համակարգը ձեւավորում է անդորրագիր, որը հնարավոր է տպել կամ ուղարկել մուտքագրված էլեկտրոնային հասցեին: VTB-in ծառայության միջնորդավճարը կազմում է 2% փոխանցման գումարից, որը փոխանցման պահին ավտոմատ գանձվում է ուղարկողի քարտից:
Բանկային / քարտային հաշիվների համալրումները բանկում հասանելի կդառնան եւ փաստացի կիրականացվեն օնլայն ռեժիմով` երկուշաբթիից - ուրբաթ օրերին՝ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: