Փոթիում նոր նավահանգիստ է բացվել
31.01.2022 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ newsgeorgia.ge

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ նախագծում ներդրումների ընդհանուր ծավալն արդեն հասել է $93 միլիոնի, իսկ երկրորդ փուլի ավարտից հետո այն կավելանա մինչեւ $120 միլիոն։
«DFC-ն $50 միլիոնի ֆինանսավորում է տրամադրել, ինչը եւս մեկ արտահայտություն է առ այն, որ Վրաստանը գրավիչ երկիր է օտարերկրյա ներդրումների համար եւ որ այն տարածաշրջանում ամենամեծ տարանցիկ եւ տրանսպորտային ներուժ ունեցող երկիրն է»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ծրագրի շրջանակում կառուցվել է 260 մետրանոց նավամատույց։ Նոր նավահանգիստը կարող է ընդունել եւ սպասարկել 50 հազ․ տոննա բեռնատարողությամբ նավեր։ Այն նախատեսված է ինչպես չոր, ածովի եւ ընդհանուր բեռների, այնպես էլ կոնտեյներների համար։
Տարածքում կառուցվել է 50 հազ․ տոննա տարողությամբ պահեստ, որը հագեցած է բեռնման եւ բեռնաթափման ավտոմատացված համակարգերով։ 6 հեկտար մակերեսով տարածքի վրա կգործի նաեւ բաց պահեստ։ Նավահանգիստն ունի երկու ամբարձիչ կռունկ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել 100 տոննա բեռ։
Նավահանգստի եւ տերմինալի կառուցման պայմանագիրը ստորագրվել էր 2019 թվականին, շինարարական աշխատանքները սկսվել էին 2020 թվականին։
PACE Group-ը տարածաշրջանի խոշորագույն տրանսպորտային ընկերություններից է, որը ներառում է նավահանգստային օպերատորներ, բրոքերային ընկերություններ, ծովային գործակալություններ, լոգիստիկ եւ կոնտեյներային ընկերություններ: Նախագծի գործընկեր DFC-ի ներդրումը դարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի պատմության մեջ ամենախոշորը տարածաշրջանում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: