Վեց ամիս տեւողությամբ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ինչպես նշել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, Հայաստանի ազգային օրը կնշվի հունվարի 30-ին։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Դուբայ կմեկնի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը։Ազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը կմեկնարկի 10։15-ին՝ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությամբ։ Ողջույնի ելույթներին կհաջորդի «Բարեկամություն» պարի պետական համույթի էթնիկ հայկական պարային համերգը, որի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված մշակութային ժառանգությունը, պատմությունը եւ ժամանակակից աշխարհին համահունչ քայլելու մեր երկրի մտավոր ներուժը։ Հայկական տաղավար այցից հետո պատվիրակությունները կայցելեն ԱՄԷ ազգային տաղավար․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ երկու երկրների պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ։Պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ տարբեր երկրներից ժամանած այցելուների եւ հյուրերի համար: - 16։00 «Խաչատուրյան Ջազ» համերգային ծրագիր (Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ)- 19։00 «Օլիմպիկոս» հայկական անիմացիոն մուլտֆիլմի ցուցադրություն- 20։00 «Հայկական գույներ» պարային ներկայացում («Բարեկամություն» պարարվեստի պետական համույթ) Մշակութային միջոցառումները կեզրափակվի հայկական էթնիկ ջազ երաժշտությամբ՝ Արտո Թունջբոյաջյանի եւ Դավիթ Սուքիասյանի կատարմամբ։Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումներին կարող եք հետեւել առցանց այս հղումով։ Tweet Դիտում՝ 1583