Հայաստան վառելիք հասցնելու նպատակով Բաթում է մեկնել 39 բենզատար ավտոմեքենա

18.08.2008 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստան վառելիք հասցնելու նպատակով այսօր Երեւանից Բաթում է մեկնել 39 բենզատար##:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունում, վրացական մասնագետների հավաստմամբ, Գորի-Թբիլիսի հատվածում պայթյունի հետեւանքով վնասված երկաթուղային կամուրջը կարելի է վերականգնել մեկ օրվա ընթացքում:

Վրաստանի սեւծովյան նավահանգիստներին կապող երկաթուղային կամրջի պայթյունի հետեւանքով այդ երկրի տարածքում օգոստոսի 16-ից կանգնած են Հայաստանի համար նախատեսված բեռներով 72 վագոններ:

Դիտում՝ 6240

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW