Բրիտանական Brand Finance վարկանիշային գործակալության վերլուծաբանները կազմել են աշխարհի 500 ամենաթանկ, ամենաուժեղ եւ ամենաարագ աճող բրենդների ամենամյա վարկանիշը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։Առաջատար տեխնոլոգիական կորպորացիաներն ամրապնդել են իրենց դիրքերն ամենաթանկ բրենդների հնգյակում․ Apple-ը (առաջին տեղ՝ $355 մլրդ, +35%), Amazon-ը (երկրորդ տեղ՝ $350 մլրդ, +37%), Google-ը (երրորդ տեղ՝ $263 մլրդ, +37%) եւ Microsoft-ը (չորրորդ տեղ՝ $184 մլրդ, +31%)։ Walmart-ը՝ ԱՄՆ-ի եւ աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցն, անցած տարվա վեցերորդից բարձրացել է հինգերորդ հորիզոնական ($112 մլրդ, +20,5%):«Տեխնոլոգիական ոլորտն ամենաթանկն է բրենդների ընդհանուր արժեքի առումով՝ $1,3 տրիլիոն: Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական բրենդները գնալով ավելի կարեւոր են դառնում, եւ COVID-19 համավարակն ամրապնդել է այս միտումը:Մանրածախ առեւտրի ոլորտը բրենդների ընդհանուր արժեքով դարձել է երկրորդը՝ առաջին անգամ հասնելով $1 տրիլիոն նշագծին: Մինչ համավարակը մանրածախ առեւտուրը երրորդ ամենաթանկ բրենդն էր տեխնոլոգիական եւ բանկային ոլորտներից հետո։ Սակայն համավարակի ընթացքում մանրածախ առեւտուրը դարձավ ամենաարագ աճող ոլորտը․ բրենդների գնահատված արժեքն աճել է 46%-ով: Դա դինամիկայի առումով ավելի բարձր է, քան նախկին առաջատարներինը՝ տեխնոլոգիական (աճը՝ 42%) եւ մեդիա (աճը՝ 33%) ոլորտներինը»,- նշում են վարկանիշի հեղինակները։Արժեքի ակնկալվող աճ է նկատվել դեղագործական բրենդների, հատկապես` COVID-19-ից պաշտպանվելու համար պատվաստանյութեր արտադրողների մոտ։ Johnson & Johnson-ը բարձրացել է 18 տեղով՝ զբաղեցնելով 147-րդ տեղը ($13,4 մլրդ, +24%)։ Վարկանիշի նորեկը՝ AstraZeneca-ն, միանգամից բարձրացել է 404-րդ տեղը ($5,6 մլրդ, + 77%)։ Pfizer-ը բարձրացել է 146 տեղով՝ հասնելով 352-րդ հորիզոնական ($6,3 մլրդ, +58%)։Աշխարհի ամենաուժեղ բրենդների վարկանիշում Brand Finance-ի հետազոտողները գնահատում են այնպիսի գործոնների համակցություն, ինչպիսիք են ներդրումները մարքեթինգում, բաժնետիրական կապիտալի որակը եւ բիզնեսի արդյունավետությունը: Աշխարհի ամենաուժեղ ապրանքանիշերի հնգյակում են չինական WeChat-ը, ամերիկյան Coca-Cola-ն, Google-ը եւ YouTube-ը ու հարավկորեական Naver ինտերնետ որոնողական համակարգը։ 26.01.2022 | 14:23 Սբերը ճանաչվել է Եվրոպայի ամենաուժեղ բրենդը՝ առաջ անցնելով Ferrari-ից Աշխարհի ամենաարագ աճող բրենդների վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել չինական TikTok-ը, որի գնահատված արժեքը նախորդ տարվա համեմատ ավելի քան եռապատկվել է՝ $18,7 միլիարդից հասնելով $59 միլիարդի, ինչն օգնեց նրան միանգամից զբաղեցնել 18-րդ տեղը ամենաթանկ բրենդների համաշխարհային վարկանիշում. Ամենաարագ աճող բրենդների հնգյակում ներառվել են նաեւ՝ Snapchat-ը, հարավկորեական Kakao մեսենջերը, պրոցեսորներ արտադրող ամերիկայն AMD-ն եւ էլեկտրամոբիլներ ու էլեկտրոնիկա արտադրող չինական BYD-ը։ Tweet Դիտում՝ 4221