Brand Finance միջազգային վարկանիշային գործակալության կողմից Սբերը ճանաչվել է Եվրոպայի ամենաուժեղ բրենդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Բանկը առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայում «Բրենդի ուժը» ցուցանիշով՝ 100 հնարավորից հավաքելով 92,3 միավոր եւ ստանալով ամենաբարձր՝ AAA+ վարկանիշը։Անցած տարվա ընթացքում բանկն այս ցուցանիշն ավելացրել է 0,3% միավորով՝ չնայած կորոնավիրուսի համավարակին։ Մեկ տարի առաջ բրենդի ուժով Սբերը Եվրոպայում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ Ferrari-ից հետո, սակայն այս տարի ընկերությունները փոխվել են տեղերով։Համաշխարհային վարկանիշում Սբերը հաստատել է մոլորակի ամենաուժեղ բանկային բրենդի կոչումը։ Բոլոր բրենդների շարքում բանկը զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Սբերը զիջել է միայն WeChat-ին, Coca-Cola-ին, Google-ին, YouTube-ին եւ Naver-ին (Հարավային Կորեայի հիմնական որոնման կայքը):Brand Finance-ի գնահատմամբ՝ Սբերի բրենդի արժեքը կազմել է $12,8 միլիարդ՝ 36%-ով ավել, քան նախորդ տարի: Դա հնարավորություն է տվել բարելավել բանկի դիրքերը բրենդի արժեքով (Brand Value) եւ զբաղեցնել 156-րդ տեղը աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում։ Մեկ տարի առաջ բանկը 181-րդ տեղում էր։Ռուսաստանում տարվա արդյունքներով Սբերը պահպանել է իր դիրքերը որպես ամենաթանկ եւ ամենաուժեղ բրենդ։«Բրենդի ուժը» հաշվարկվում է ցուցանիշների հավասարակշռված համակարգի օգնությամբ, որը ներառում է մարքեթինգում ներդրումների գնահատում, բաժնետիրական կապիտալ եւ բիզնեսի վարման արդյունավետություն: Tweet Դիտում՝ 3755