2008 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում շրջանառվում էր մոտ 400 հազար պլաստիկ քարտ

18.08.2008 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է## 73 641 մլն դրամի 1 541 602 գործառնություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է շուրջ 5846 մլն դրամ:

2008 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր քարտերի թիվը կազմել է 394 251, որը 1,15 անգամ (51 480 քարտով) գերազանցում է 2008 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը:

2008 թվականի երկրորդ կիսամյակի դրությամբ գործող «ԱրՔա» քարտերի (Armenian Card) քանակը առաջին կիսամյակի վերջի համեմատ ավելացել է 1.18 անգամ (27 505 քարտով) եւ կազմել 183 754:

Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ավելացել է 1.13 անգամ (23 975 քարտով): VISA միջազգային քարտային համակարգի քարտերի թիվն ավելացել է 14 099 հատով (1.11 անգամ) եւ կազմել 147 142, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը ավելացել է 1.2 անգամ (5 222 քարտով) եւ կազմել է 31 901 քարտ:

«ԱրՔա» քարտերով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 685 842 գործառնություն` 25 366 մլն դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2007 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ աճել է 9424 մլն դրամով (1.6 անգամ):

2008 թվականի երկրորդ կիսամյակի դրությամբ VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 30 788 մլն դրամ (508 834 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 7394 մլն դրամ (123 074 գործառնություն): 2007 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ այդ գործառնությունների ծավալը ավելացել է համապատասխանաբար 10 933 մլն եւ 2751 մլն դրամով:

Միջազգային այլ քարտերով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 10 094 մլն դրամի 223 752 գործառնություն, ինչը 3612 մլն դրամով ավել է 2007 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքից:

Երկրորդ կիսամյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող մեկ «ԱրՔա» քարտով ամսեկան իրականացվել է միջինում մոտ 1.2 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը կազմել է 37 հազար դրամ:

2007 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում սպասարկվող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է Հայաստանի տարածքում գործող 20 առեւտրային բանկերի կողմից, որոնցից 19-ը անդամակցում են «ԱրՔա» վճարային համակարգին:

Դիտում՝ 5182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW