Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Դեւիդ Մելպասը դատապարտել է Microsoft-ի կողմից աշխարհի խոշորագույն խաղեր մշակողներից մեկի՝ Activision Blizzard Inc.-ի $68,7 միլիարդով ձեռքբերումը, այն ժամանակ, երբ աղքատ երկրները փորձում են վերակառուցել իրենց պարտքերը։Նա հայտարարել է, որ իրեն «ապշեցրել է» այս գործարքը, քանի որ Համաշխարհային բանկին կից գործող Զարգացման միջազգային ասոցիացիային վերջին երեք տարվա ընթացքում հաջողվել է աշխարհի ամենաաղքատ երկրների համար ստանալ ընդամենը $23,5 միլիարդ բարձր և միջին եկամուտ ունեցող 48 երկրների դոնորներից:«Զարգացող երկրները պետք է ավելի շատ գումար ստանան, նրանք պետք է ունենան բարձր տնտեսական աճ, իսկ այս դեպքում ճիշտ հակառակն է»,- ՀԲ նախագահի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Նա նաև հիշեցրել է, որ աղքատ երկրները բախվում են պարտքի աճի բարձր տեմպերի հետ՝ համավարակի և դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մելպասը զգուշացրել է զարգացող երկրների համար ռիսկերի մասին՝ կապված աշխարհում դրամավարկային քաղաքականության խստացման հետ։ Նրա կարծիքով, G20-ի՝ ամենաաղքատ երկրների պարտքի վերակառուցման ծրագրի ընդունումը «առաջ չի գնում»։Հունվարի 18-ին Microsoft-ը հայտարարել էր, որ $68,7 միլիարդով ձեռք է բերում Activision Blizzard Inc.-ը: Գործարքի փակումից հետո, որը նախատեսված է 2023 թվականին, Microsoft-ը կդառնա «եկամտի ծավալով աշխարհի երրորդ խոշորագույն ընկերությունը Tencent-ից և Sony-ից հետո»։Activision Blizzard-ը տեսախաղերի շուկայում առաջատար ընկերություններից է, որը ստեղծել է, մասնավորապես, World of Warcraft, Call of Duty, Diablo, Guitar Hero խաղերը։ Tweet Դիտում՝ 4157