Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է աուդիտորների որակավորման նպատակով## մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են կառավարության մամլո ծառայությունում, “Աուդիտորական գործունեության մասին” ՀՀ օրենքին համապատասխան ընդունված որոշման համաձայն, հավատարմագրված մասնագիտացված կառույցներին որոշակի լիազորություններ են տրվում, որոնք թույլ են տալիս նպաստել աուդիտորական ծառայությունների որակի բարձրացմանը եւ աուդիտորների որակավորման գործընթացի կատարելագործմանը: Tweet Դիտում՝ 5328