Wizz Air Abu Dhabi-ն թռիչքներ կսկսի դեպի Երեւան

17.01.2022 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Wizz Air Abu Dhabi #ԱՄԷ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) աշխատանքային այցի ընթացքում նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

ՀՀ նախագահի նստավայրից հաղորդում են, որ պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երեւան:

«Երկու երկրների միջեւ հաստատվող նոր օդային կամուրջը եւս մեկ կարեւոր քայլ է Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ առեւտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Դիտում՝ 1486

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW