Քիմ Քարդաշյանին դատի են տվել կրիպտոարժույթով խարդախության համար

12.01.2022 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քիմ Քարդաշյան #EthereumMax #կրիպտոարժույթ
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին եւ բասկետբոլիստ Փոլ Փիրսին դատի են տվել EthereumMax կրիպտոարժույթով խարդախության համար։

Ինչպես հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը, հայցում նշված է, որ նրանք առաջ էին մղում սպեկուլյատիվ տոկենը, որի հետեւանքով ներդրողները գումարներ են կորցրել:

Կոլեկտիվ հայցը ներկայացվել է 2022 թվականի հունվարի 7-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի դատարան: Հայտնիները մեղադրվում են «EthereumMax-ի մասին ներդրողներին ուղղված կեղծ կամ ապակողմնորոշող հայտարարություններ անելու համար՝ սոցիալական ցանցերում գովազդի եւ այլ արշավների միջոցով»:

Հայցադիմումից հետեւում է, որ հայտնիները սոցիալական ցանցերում իրենց հետեւորդներին խորհուրդ են տվել գնել կրիպտոարժույթը, որպեսզի այն վաճառեն գնի կտրուկ աճից հետո: Այսպիսով, նրանք իբր ստիպել են ներդրողներին այդ «ոչ եկամտաբեր ներդրումներն ուռճացված գներով» կատարել։

Բացի երեք հայտնիներից, պատասխանողի կարգավիճակում են նաեւ ընկերության համահիմնադիրները եւ այլ անձինք։



Հայցվորները պնդում են, որ EthereumMax-ը սպեկուլյատիվ թվային տոկեն է, որը ստեղծվել է անհայտ մշակողների կողմից: Հայցում նշվում է, որ EthereumMax-ը ոչ մի կապ չունի երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի՝ Ethereum-ի հետ։

Հայցվորները պահանջում են փոխհատուցել տոկենների գնման եւ վաճառքի գների տարբերությունը:
Դիտում՝ 3994
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW